Քո բենդը, քո բեմը
Օգոստոսի 21–22, 2026Sevan Festival City · Սևանա լճի ափ

Փառատոնի տարածքը

Սեղմեք քարտեզի գոտիների վրա՝ մանրամասների համար

Փառատոնի տարածքը

Հպեք քարտեզին՝ ամբողջ էկրանով բացելու համար

Ի՞նչ է Վարչաֆեստը

2օր՝ օգոստոսի 21–22
2բեմ՝ առանց ընդմիջումների
10 000 000 ֏մրցանակային ֆոնդ
ՍևանFestival City, լճի ափ

«Վարչաֆեստ 2026»-ը երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն է Սևանա լճի ափին. երկու օր կենդանի երաժշտություն, երկու բեմ և Հայաստանի լավագույն երիտասարդ խմբերը։

Փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ խմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը և ստեղծել ամենամյա մշակութային ավանդույթ, որը կակտիվացնի Հայաստանի երաժշտական կյանքը։

Ծրագրում՝ մրցութային ելույթներ, DJ Show և ստեղծագործական հարթակներ։ Երկու բեմերը աշխատում են անընդհատ՝ առանց երկար տեխնիկական ընդմիջումների։

Եզրափակիչ դուրս եկած խմբերի համար գործում է վրանային ճամբար՝ կեցությամբ, սննդով և տեխնիկական փորձերով։ Մրցույթից բացի՝ սա փորձի փոխանակման և նոր կապերի միջավայր է։

Մրցանակային ֆոնդ

Գլխավոր մրցանակ4 000 000 ֏
Առաջին մրցանակ3 000 000 ֏
Երկրորդ մրցանակ2 000 000 ֏
Երրորդ մրցանակ1 000 000 ֏

Վրաններ

Վրան, 2 տեղանոց

12 000 ֏
  • Տեղ վրանային գոտում
  • Սանհանգույցներ և լոգարան
  • Անվտանգ, լուսավորված տարածք

Վրան, 1 տեղանոց

8 000 ֏
  • Տեղ վրանային գոտում
  • Սանհանգույցներ և լոգարան
  • Անվտանգ, լուսավորված տարածք
Հավելում

Քնապարկ

2 000 ֏
  • Ավելացվում է ցանկացած վրանին

Ամրագրման պայմաններ

  • Կարող եք գալ և մնալ ձեր սեփական վրանով
  • Ամրագրումը՝ նախապես, հեռախոսով
  • Չեղարկումը հնարավոր է միայն 5 օր առաջ

Տեղեկատվությունը նախնական է և կթարմացվի։

Խաղային գոտի

Ափամերձ խաղային գոտի ամբողջ ընտանիքի համար։ Մասնակցությունն ազատ է։

Basketball Air
Football Darts
Football Box
SUP Board

Ֆուդ քորթ

Ֆուդ քորթում՝ տեղական խոհանոց, սթրիթ-ֆուդ, տաք և զովացուցիչ ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում։ Մասնակից կետերի ցանկը և գնացուցակը կհրապարակվեն շուտով։

Հրավիրված արտիստներ

Լավ Էլի
Հրավիրված հյուր

Տեղեկատվությունը նախնական է և կթարմացվի։

Փառատոնի կանոնները

  • Մուտքի մոտ գործում է զննում
  • Արգելվում է զենք, պիրոտեխնիկա, ապակյա տարա
  • Բաց կրակ՝ միայն նշված վայրերում
  • Լողալ՝ միայն թույլատրված գոտում
  • Երեխաները՝ մեծահասակի ուղեկցությամբ
  • Ընտանի կենդանիներ՝ վզկապով
  • Աղբը՝ միայն աղբամաններում
  • Հետևեք անվտանգության աշխատակիցների ցուցումներին
  • Բուժկետը նշված է քարտեզի վրա
  • Արտակարգ դեպքում զանգահարեք 911