Փառատոնի տարածքը
Սեղմեք քարտեզի գոտիների վրա՝ մանրամասների համար
Հպեք քարտեզին՝ ամբողջ էկրանով բացելու համար
Ի՞նչ է Վարչաֆեստը
«Վարչաֆեստ 2026»-ը երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոն է Սևանա լճի ափին. երկու օր կենդանի երաժշտություն, երկու բեմ և Հայաստանի լավագույն երիտասարդ խմբերը։
Փառատոնի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ խմբերին, զարգացնել կենդանի երաժշտությունը և ստեղծել ամենամյա մշակութային ավանդույթ, որը կակտիվացնի Հայաստանի երաժշտական կյանքը։
Ծրագրում՝ մրցութային ելույթներ, DJ Show և ստեղծագործական հարթակներ։ Երկու բեմերը աշխատում են անընդհատ՝ առանց երկար տեխնիկական ընդմիջումների։
Եզրափակիչ դուրս եկած խմբերի համար գործում է վրանային ճամբար՝ կեցությամբ, սննդով և տեխնիկական փորձերով։ Մրցույթից բացի՝ սա փորձի փոխանակման և նոր կապերի միջավայր է։
Մրցանակային ֆոնդ
Վրաններ
Վրան, 2 տեղանոց
- Տեղ վրանային գոտում
- Սանհանգույցներ և լոգարան
- Անվտանգ, լուսավորված տարածք
Վրան, 1 տեղանոց
- Տեղ վրանային գոտում
- Սանհանգույցներ և լոգարան
- Անվտանգ, լուսավորված տարածք
Քնապարկ
- Ավելացվում է ցանկացած վրանին
Ամրագրման պայմաններ
- Կարող եք գալ և մնալ ձեր սեփական վրանով
- Ամրագրումը՝ նախապես, հեռախոսով
- Չեղարկումը հնարավոր է միայն 5 օր առաջ
Տեղեկատվությունը նախնական է և կթարմացվի։
Խաղային գոտի
Ափամերձ խաղային գոտի ամբողջ ընտանիքի համար։ Մասնակցությունն ազատ է։




Ֆուդ քորթ
Ֆուդ քորթում՝ տեղական խոհանոց, սթրիթ-ֆուդ, տաք և զովացուցիչ ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում։ Մասնակից կետերի ցանկը և գնացուցակը կհրապարակվեն շուտով։
Հրավիրված արտիստներ

Տեղեկատվությունը նախնական է և կթարմացվի։
Փառատոնի կանոնները
- Մուտքի մոտ գործում է զննում
- Արգելվում է զենք, պիրոտեխնիկա, ապակյա տարա
- Բաց կրակ՝ միայն նշված վայրերում
- Լողալ՝ միայն թույլատրված գոտում
- Երեխաները՝ մեծահասակի ուղեկցությամբ
- Ընտանի կենդանիներ՝ վզկապով
- Աղբը՝ միայն աղբամաններում
- Հետևեք անվտանգության աշխատակիցների ցուցումներին
- Բուժկետը նշված է քարտեզի վրա
- Արտակարգ դեպքում զանգահարեք 911